
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետազոտության հիմնական արդյունքները, անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին առնչվող հիմնական դերակատարների գործառույթներին, ինչպես նաև նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները։
Առանձին ուշադրություն է դարձվել հետազոտության մասնակիցների հետ իրականացված երթուղային հարցազրույցների արդյունքներին և պատմությունների քարտեզին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե որքանով են հետազոտության արդյունքներն արտացոլում իրենց առօրյա փորձառությունները, ինչպես նաև առանձնացրել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ և լրացուցիչ ուշադրություն են պահանջում։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մատչելիության ապահովումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում լիարժեք ու հավասար մասնակցության կարևոր նախապայման՝ ընդգծելով այդ ուղղությամբ առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծմանն ուղղված հետևողական քայլերի անհրաժեշտությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20–21-ը Սիդնեյում անցկացվող՝ Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։