
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի սպասարկում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին։
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը։
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ․ ուսանողները բարձրացրել են մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20–21-ը Սիդնեյում անցկացվող՝ Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։