
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ մարդկային ռեսուրսների վարչության՝ վիրավորում ստացած զինծառայողների աջակցության վարչության տնօրեն, գեներալ Ֆիլիպ Օժիենի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ապահովման, զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող աջակցության, նրանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ցուցաբերվող սոցիալական և հոգեբանական աջակցության հետ կապված հարցեր։
Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված մոտեցումներին, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող մեխանիզմներին և միջազգային փորձին։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը։
Կողմերը կարևորել են մասնագիտական երկխոսության շարունակականությունը և հետագա համագործակցության զարգացումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20–21-ը Սիդնեյում անցկացվող՝ Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։