
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ՝ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների:
Աշխատանքներն իրականացվելու են աշխատանքային օրերի մշտական գրաֆիկով: 24/7 ռեժիմով գործելու է թեժ գծի 096116100 հեռախոսահամարը: Նշված օրերին դիմումները կընդունվեն առցանց՝ ombuds@ombuds.am:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20–21-ը Սիդնեյում անցկացվող՝ Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։