-6ad0621a504e3.webp&w=3840&q=75)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի «Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։
Այցի շրջանակում սովորողներին և դպրոցի անձնակազմի ներկայացուցիչներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու եղանակները։
Ի թիվս այլնի, սովորողների հետ քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության ու առցանց միջավայրում անվտանգության ապահովման, երեխայի աշխատանքային իրավունքների, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունների, ինչպես նաև երեխայի լավագույն շահի առաջնահերթության վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ընթացքում սովորողներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը և նպատակները։ Ընդգծվել է Խորհրդի կարևոր դերակատարությունը՝ որպես երեխաների և երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, նրանց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու, ինչպես նաև հանրային տարբեր գործընթացներում նրանց ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունն ապահովելու արդյունավետ հարթակ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող իրազեկման այցերը հանրակրթական ուսումնական հաստատություններ կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների, դրանց պաշտպանության հնարավորությունների և հասանելի մեխանիզմների վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20–21-ը Սիդնեյում անցկացվող՝ Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։