
Էլ․ հասցե՝
Հեռախոս՝
Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին Երևանում
2016թ. հունվար-հունիս - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
2010-2013թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),
2004-2008թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ)։
2023թ. ապրիլից մինչ օրս - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան,
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ,
2022թ. ապրիլից - օգոստոս - ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ,
2015թ-ից մինչ օրս - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
2019թ. հունվարից - 2021թ. հուլիս - Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր,
2017թ. փետրվարից - 2019թ. հունվար - Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,
2016թ. դեկտեմբերից - 2018թ. մարտ - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
2014թ.-ից - 2016թ. դեկտեմբեր - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական,
2013-2014թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
2014թ.-ից - 2021թ. հուլիս - դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում,
2012թ.-ին - ստաժավորում Հունգարիայի Սահմանադրական դատարանում,
2010-2015թթ. - Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
2009 - 2013թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,
2008-2009թթ. - փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում։
2024թ մարտի 1-ից մինչ օրս - Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։
2023թ. դեկտեմբերի 20-ից մինչ օրս - Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ,
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ,
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահ,
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ, 2023թ. հունիսից` խմբագրական խորհրդի անդամ,
2022թ. մարտից - 2022թ. նոյեմբեր - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2020թ. օգոստոսից - 2022թ. նոյեմբեր - Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ,
2020թ. հունվարից - 2021թ. հունվար - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2021թ. փետրվարից մինչ օրս - Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2020թ. հունվարից - մինչ օրս - Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2019թ.-ից - 2021թ. հուլիս - Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ,
2015թ.-ից - մինչ օրս - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
2015թ.-ից - 2019թ. - ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար,
2016թ.-ից մինչ օրս - «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
2016թ.-ից - 2017թ. - «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ,
2013թ.-ից - 2020թ. - տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ,
2012թ.-ից 2018թ. - ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ,
2012թ.-ից 2017թ. - Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,
2008թ.-ից մինչ օրս - ՀՀ իրավաբանների միության անդամ։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում)։ Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։