
Հունիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած՝ Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցել է նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
🇪🇺Միջոցառումը անցկացվել է «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակում Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացվել են վերապատրաստումներ՝ հավասարը՝ հավասարին մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով՝ թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանն ու դրա վնասակար հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կարող են էական ներդրում ունենալ անձանց առողջության, իրավունքների արդյունավետ պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման գործում։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: