Մեկնարկել է 2018 թվականին։
Տևողությունը՝ 12 ամիս։
Իրականացվել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակներն են ցուցաբերել աջակցություն Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմին իր հանձնառությունները Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը համահունչ կատարելու հարցում, բարձրացնել կոնվենցիայի սկզբունքների կատարման մակարդակը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը Կանխարգելման ազգային մեխանիզմի դերի և լիազորությունների վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և փորձագետների համար կազմակերպվել են փորձի փոխանակման այցեր և վերապատրաստման դասընթացներ ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկում իրականացնելու և զեկույցներ պատրաստելու մեթոդաբանության վերաբերյալ, կազմակերպվել է Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։
Ազատությունից զրկման վայրերի աշխատակիցների, ներառյալ բժշկական անձնակազմի համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և աշխատաժողովներ, մշակվել և ազատութունից զրկված անձանց շրջանում տարածվել են իրենց իրավունքների, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի դերի և գործունեության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ։