Օմբուդսմանի միջազգային ինստիտուտը հիմնադրվել է 1978 թվականին՝ միավորելով շուրջ 170 անկախ օմբուդսմանների ինստիտուտներ ավելի քան 90 երկրներից:
Կենտրոնացնելով ջանքերը արդյունավետ կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ Օմբուդսմանի միջազգային ինստիտուտն աջակցում է իր անդամներին ուսուցման, վերապատրաստման և գործունեության այլ ոլորտներում:
Հայաստանի Հանրապետությունը Օմբուդսմանի միջազգային ինստիտուտին անդամակցել է 2004 թվականից և հանդիսանում է քվեարկելու իրավունք ունեցող անդամ (Voting Member):