Միջերկրածովային օմբուդսմանների ասոցիացիան հիմնադրվել է 2008 թվականին: Ասոցիացիայի նպատակն է ապահովել և պաշտպանել ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքները, ինչպես նաև նպաստել անդամ-պետությունների քաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրազեկվածության բարձրացմանը:
2010 թվականից Հայաստանի Հանրապետությունը Միջերկրածովային օմբուդսմանների ասոցիացիայի լիարժեք անդամն է (Full Member):
Մարդու իրավունքների պաշտպանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է որպես Միջերկրածովային օմբուդսմանների ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ: