Մեկնարկել է 2017 թվականին։
Իրականացվել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են Վոթերլեքս միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները և ջրի կառավարումը» թեմայով՝ հատուկ դասընթացին։
Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիության վերաբերյալ ուսումնասիրությունների նպատակով մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ։ Այցերի արդյունքների հիման վրա մշակվել և հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց։