Մեկնարկել է 2017 թվականին։
Տևողությունը՝ 27 ամիս
Իրականացվում է Եվորպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը ներառական քաղաքականության և մշտադիտարկման մեխանիզմների մշակման և կիրառման միջոցով, ինչպես նաև ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առանցքային դերակատարների կարողությունները։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կլոր սեղան-քննարկում, հայերենից անգլերեն թարգմանվել և տպագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 և 2018 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցները, մշակվել և թարգմանվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի չափանիշների վերաբերյալ ձեռնարկ։
Ազատությունից զրկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ծրագրի շրջանակում մշակվել է առցանց հավելված։
Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով արված առաջարկների կատարման նկատմամբ հսկողության և այդ ոլորտում Պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդման նպատակով կազմակերպվել է երկօրյա դասընթաց, ինչպես նաև մշակվել, թարգմանվել և տպագրվել է ձեռնարկ Կանխարգելման ազգային մեխանիզմի չափանիշների վերաբերյալ։