Մեկնարկել է 2017 թվականին։
Իրականացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակներից է եղել բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունները փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն։ Այդ նպատակով իրականացվել են աշխատակազմի ներկայացուցիչների վերապատրաստուման դասընթացներ և փորձի փոխանակման այցեր։
Ծրագրի կարևոր նպատակներից է եղել նաև բարձրացնել փախստականների շրջանում Պաշտպանին դիմելու իրենց իրավունքի, ինչպես նաև կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Այդ նպատակով յոթ լեզուներով տպագրվել և փախստականների շրջանում տարածվել են նշված տեղեկությունները պարունակող թռուցիկներ:
Ծրագրի շրջանակում տեղեկատվական բաններներ են պատրաստվել և տեղադրվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում:
Ծրագրի ավարտին հրապարակվել է Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց: