Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքը (GANHRI) հիմնադրվել է 1993թ: Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզբունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքների զարգացմանն ու պաշտպանությանը:
2005թ. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքին անդամակցելու համար:
2006թ. հոկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շնորհվել է A կարգավիճակ, որը վերահաստատվել է 2024թ. հոկտեմբերին: