Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիան ստեղծվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով խթանել ֆրանկոֆոն օմբուդսմանական հաստատությունների հզորացումը, նպաստել փորձի փոխանակման աջակցությանը, ինչպես նաև օմբուդսմանների ինստիտուտների ստեղծմանն այն երկրներում, որտեղ նման հաստատությունները բացակայում են:
Հայաստանի Հանրապետությունը Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի ասոցիատիվ անդամ է (Membres Associés):