Մեկնարկել է 2015 թվականին։
Իրականացվել է Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի աջացությամբ։
Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը Հայաստանում` խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի համատեքստում, նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը, ապահովել օրենսդրական դաշտի և կանոնակարգերի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև զարգացնել իրավական ոլորտի մասնագետների և իրավապահ մարմինների կարողությունները:
Ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ փակ հաստատություններում առողջապահական ծառայությունների, կին և անչափահաս դատապարտյալների իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկում իրականացնելու մեթոդաբանության, խոշտանգման և մահացության դեպքերի ուսումնասիրման և փաստահավաք աշխատանքների իրականացման, ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված մեքենաների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկման և այլ հարցերի վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ճանաչողական այց Ավստիրա և Ֆրանսիա։