Մեկնարկել է 2018 թվականին։
Իրականացվել է Եվորպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողություններն ընտանիքում բռնության դեպքերի քննարկման և դրանց դեմ պայքարի հարցում, ինչպես նաև իրականացնել նշված թեմաների վերաբերյալ իրազեկման բարձրացման աշխատանքներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացման նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպվել է դասընթաց միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներքին օգտագործման և հասարակաության լայն շրջանակներում օգտագործման նպատակով ծրագրի շրջանակում պատրաստվել և հրապարակվել են ձեռնարկներ, ուղեցույցեր և տեղեկատվական թերթիկներ։