Ասիական օմբուդսմանների ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականի ապրիլի 16-ին՝ որպես Ասիայում օմբուդսմանների հասարակական, ոչ քաղաքական, անկախ և մասնագիտական ֆորում:
Ասիական օմբուդսմանների ասոցիացիայի նպատակն է խթանել մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգերը, խրախուսել դրանց զարգացումը Ասիայում, զարգացնել պրոֆեսիոնալիզմը օմբուդսմանի գործառույթների իրականացման նպատակով, ինչպես նաև խրախուսել և աջակցել օմբուդսմանի ինստիտուտի վերաբերյալ հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը:
Ասիական օմբուդսմանների ասոցիացիան ունի 47 անդամ և ղեկավարվում է 9 հոգուց բաղկացած տնօրենների խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը Ասիական օմբուդսմանների ասոցիացիայի խորհրդակցական անդամ է: