-6a953740ea016.webp&w=3840&q=75)
Օգոստոսի 30-ին՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Բռնի անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանի Կինոյի տանը կազմակերպված միջոցառմանը։
Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ ուշադրություն հրավիրելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման, նրանց ընտանիքների՝ հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովման, ինչպես նաև տարիներ շարունակ նրանց առջև ծառացած խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորության վրա։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնի անհետացած անձանց ընտանիքների հետ անմիջական հաղորդակցությունը և նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրների պատշաճ հասցեագրումը՝ Պաշտպանի մանդատի շրջանակում դրանք ներկայացնելով նաև իրավասու պետական մարմինների և միջազգային գործընկերների ուշադրությանը։
Առանձնահատուկ կարևորություն ունի նաև ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը։ Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք։
Բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը պահանջում է շարունակական, հետևողական և համատեղ աշխատանք։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Հմայակ Մեհրաբյանի անվան Գանձաքարի միջնակարգ դպրոց և Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց։