
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքի համար։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կանադայի դեսպանության հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեսպանի ցուցաբերած աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը։
Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության, արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Հմայակ Մեհրաբյանի անվան Գանձաքարի միջնակարգ դպրոց և Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց։