
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր։
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։
Հայաստանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Խորհրդի անդամների հետ քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր։
Ի թիվս այլնի, քննարկվել են նաև օդի աղտոտվածության նվազեցման, համայնքներում աղբահանության պատշաճ կազմակերպման, աղբի տեսակավորման ու թափոնների վերամշակման մեխանիզմների զարգացման անհրաժեշտության հետ կապված հարցեր։ Խորհրդի անդամները ներկայացրել են նաև իրենց համայնքներում բնապահպանական ոլորտում առկա մտահոգությունների վերաբերյալ դիտարկումներ՝ ընդգծելով երեխաների համար անվտանգ, բարենպաստ և առողջ շրջակա միջավայրի ապահովման կարևորությունը։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Երևանում և ՀՀ մարզերում լայնորեն տարածված էլեկտրական ինքնագլորների օգտագործման հետ կապված հարցերի շրջանակը։ Այդ համատեքստում ուշադրություն է դարձվել անչափահասների կողմից դրանց օգտագործման և շահագործման, երթևեկության կազմակերպման, արագության սահմանափակման հետ կապված գործնականում առաջացող իրավիճակներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև էլեկտրական ինքնագլորների օգտագործման և կայանման պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։
Միևնույն ժամանակ, քննարկվել են էլեկտրական ինքնագլորներ օգտագործողների տարիքի նույնականացման և սահմանված տարիքային պահանջների պահպանման մեխանիզմները։ Խորհրդի անդամները երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից մտահոգություն են արտահայտել նաև անչափահասների կողմից էլեկտրական ինքնագլորների օգտագործմամբ առաքում իրականացնելու առնչությամբ՝ կարևորելով այդ ընթացքում նաև երեխայի աշխատանքային իրավունքների պատշաճ ապահովումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Խորհրդի գործունեությունը՝ որպես երեխաների և երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, նրանց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու, ինչպես նաև հանրային քննարկումներում նրանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու կարևոր հարթակ։
Խորհրդի գործունեությունը կարևոր է նաև երեխաների կողմից բարձրաձայնվող խնդիրները հանրային օրակարգում ներառելու տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Հմայակ Մեհրաբյանի անվան Գանձաքարի միջնակարգ դպրոց և Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց։