Ներկայում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը համապատասխանում է Օմբուդսմանի ազգային ինստիտուտի պահանջներին եւ չափանիշներին: Ինստիտուտը 2006 թվականից ունի «A» միջազգային կարգավիճակ, ինչը վկայում է Փարիզյան սկզբունքների հետ համապատասխանության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հավատարմագրված ազգային ինստիտուտ լինելու մասին:



